23/10/2020 19:34
ԱՄՆ-ն նախազգուշացնում է Թուրքիայում ահաբեկչական հարձակումների և օտարերկրացիների առևանգման ռիսկի մասին
Միացյալ Նահանգները նախազգուշացրել է իր քաղաքացիներին Թուրքիայում ահաբեկչական հարձակումների ու առևանգումների վտանգի մասին: Ամերիկացիներին խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել այնպիսի վայրերում, ինչպիսիք են մեծ գրասենյակային շենքերը կամ առևտրի կենտրոնները, հայտնում է Associated Press- ը:
Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը ստացել է «հավաստի տեղեկատվություն Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում հավանական ահաբեկչությունների և ԱՄՆ-ի քաղաքացիների ու օտարերկրացիների առևանգումների մասին»:
«ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում առավելագույն զգոն լինել այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ կամ օտարերկրացիներ, ներառյալ՝ գրասենյակային մեծ շենքերը կամ առևտրի կենտրոնները: Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում վիզային ծառայությունների տրամադրումը, ներառյալ՝ Անկարայում դեսպանատունը, Ստամբուլում գլխավոր հյուպատոսությունը, Ադանայի հյուպատոսությունը և Իզմիրում գտնվող հյուպատոսական գործակալությունը, ժամանակավորապես կկասեցնեն գործունեությունը», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: