23/10/2020 20:15
Ստոլտենբերգը չի պատասխանել՝ արդյոք Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, կարո՞ղ է իսլամիստներ տեղակայել Ղարաբաղում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խուսափեց պատասխանել հարցին, թե ընդունելի՞ է դաշինքի անդամ երկրի՝ Թուրքիայի, պահվածքը, որն, ըստ բազմաթիվ հայտարարությունների, իսլամիստ գրոհայինների է Սիրիայից տեղափոխում Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտության գոտի:
Այս հարցը Ստոլտենբերգին տվել են ուրբաթ՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների տեսակոնֆերանսից հետո կայացած ճեպազրույցում:
Ի պատասխան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է.
«Մենք խորապես մտահոգված ենք Ղարաբաղում առկա հակամարտությամբ, հատկապես խաղաղ բնակչության շրջանում զոհերով: Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում. մարտերը պետք է դադարեցվեն»: