23/10/2020 21:50
Թրամփը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զգալի առաջընթաց է գրանցվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում, հաղորդում է «Интерфакс»-ը:
«Մենք քննարկում ենք դա, մենք աշխատում ենք Հայաստանի հետ... Տեսնենք, թե ինչ տեղի կունենա, մենք այժմ իսկապես մեծ առաջընթաց ենք տեսնում», - հայտարարել է նա Սպիտակ տանը լրագրողներին:
Թրամփը հիշեցրել է, որ հայկական արմատներ ունեցող շատ մարդիկ են բնակվում ԱՄՆ-ում: «Նրանք շատ լավ մարդիկ են», - հավելել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն ուրբաթ բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ: