23/10/2020 21:12
Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին:
«Թրամփը հայտարարել է, որ իրականացնում է միջնորդական իր առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց չի նշել՝ խոսե՞լ է երկու երկրների ղեկավարների հետ», - հայտնել են Սպիտակ տանը մոտ կանգնած լրագրողները:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր Վաշինգտոնում են, որտեղ հանդիպում են ունենում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: