23/10/2020 18:45
Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների նախաձեռնությամբ Հայաստան է ժամանել հերթական մեծաքանակ հումանիտար օգնությունը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի և Գերմանիայի տեղական մարմինների նախաձեռնությամբ և տեղի հայ համայնքների ջանքերով Հայաստան ժամանեց հերթական մեծաքանակ հումանիտար օգնությունը: 25 տոննա մարդասիրական բեռի մեծ մասը կազմում են դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները: Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից:
Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված արդեն երրորդ նմանատիպ փոխադրումն է։ Ավելի վաղ Հիմնադրամի գործընկեր Armenia Fund Inc-ի ջանքերով հումանիտար օգնության երկու չվերթ է իրականացվել՝ ԱՄՆ-ից Հայաստան բերելով ավեի քան 150 տոննա մարդասիրական օգնություն։ Հայաստան են ժամանել նաև ամերիակահայ բժիշկներ:
Հիշեցնենք, որ շարունակվում է նաև համազգային դրամահավաքը, որի շնորհիվ հանգանակվել է ավելի քան 140մլն դոլար։