23/10/2020 15:20
Կարաչա-Չերկեսիայում և Դաղստանում ոչնչացվել է իսլամիստների երկու բջիջ (Տեսանյութ)
ՌԴ ԱԴԾ սպաները Կարաչա-Չերկեսիայում և Դաղստանում բացահայտել են միջազգային ահաբեկիչների երկու բջիջ՝ «Աթ-Թաքֆիր Վալ-Հիջրա» (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) խմբավորումից, որոնք կոչ էին անում մերժել աշխարհիկ իշխանություններին և խալիֆայություն ստեղծել, ուրբաթ հայտնել են անվտանգության ծառայությունից:
«Կարաչա-Չերկեսիայի Մալոկարաչաևսկի շրջանում և Դաղստանի Մախաչկալա, Կասպիյսկ և Իզբերբաշ քաղաքներում ճնշվել են միջազգային ծայրահեղական կրոնական միության «Աթ-Թաքֆիր Վալ-Հիջրա» խմբավորման երկու բջիջների գործունեությունը, որոնց ընդհանուր թիվը ավելի քան 20 մարդ է», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ ԱԴԾ-ի, «տակֆիրիտները» առաջ էին մղում արմատական գաղափարախոսությունը և հավաքագրում կողմնակիցներ:
«Նրանք հավատացյալներին կոչ են արել մերժել աշխարհիկ օրենքներն ու քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ինչպես նաև հանդես են եկել Հյուսիսային Կովկասի տարածքում խալիֆայություն ստեղծելու օգտին», - հավելվում է հաղորդագրության մեջ:
Իսլամիստներից առգրավվել են երեք նռնակ՝ ռազմական ապահովիչներով, երեք ՊՄ-ատրճանակ, տարբեր տրամաչափի պարկուճներ, որսորդական հրացան, տարբեր զենքեր, ինչպես նաև մեծ քանակությամբ ծայրահեղական գրականություն: