23/10/2020 15:51
Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ. ՄԻՊ
Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ Մարդու իրավուքնների պաշտպանը:
Ադրբեջանական լրատամիջոցների ու սոցիալական մեդիայի ուսումնասիրությունները, հավաքագրած ապացույցները ցույց են տալիս, որ ատելությունը համատարած է և ունի բարձր խրախուսում, այդ թվում՝ իրականացվում է Ադրբեջանում հայտնված հայերի լուսանկարներ ու տեսանյութեր տարածելու միջոցով։
«Մենք կապի մեջ ենք մեր գերիների ընտանիքների հետ։ Մեր մասով՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում արվում է առավելագույնը՝ առաջնահերթ կապ ապահովելով նաև միջազգային կառույցների հետ», - գրառման տեքստում հավելել է ՄԻՊ-ը: