23/10/2020 11:22
Իրանը Ղարաբաղում մարտերի ֆոնին չի հանդուրժի սահմանների խախտումներ. Ռուսաստանում Իրանի դեսպան
Թեհրանն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին և չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններում կամ տարածքներում, РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
Իրանական ԶԼՄ-ները հոկտեմբերի 20-ին հաղորդել էին, որ անօդաչուն ընկել է Իրանի սահմանային տարածքում՝ ղարաբաղյան հակամարտության գոտուց: Մինչ այդ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Ղարաբաղում մարտերի պատճառով ութ արկ է ընկել սահմանային տարածքում գտնվող տներին:
«Մեր երկրի սահմանամերձ շրջաններում գործունեությունը լրջորեն և ուշադիր վերահսկվում է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, և այդ կապակցությամբ տարածաշրջանում հակամարտող կողմերից մեկի ագրեսիան մեր երկրի տարածքում անընդունելի է, մենք լրջորեն նրանց նախազգուշական անհրաժեշտ զգուշության մասին», - ասել է Ջալալին: