24/10/2020 12:42
Ամերիկացի ազդեցիկ կոնգրեսականը կոչ է անում ճանաչել Արցախը
Ամերիկյան կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ազդեցիկ դեմոկրատ, հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ադամ Շիֆը կոչ է արել Միացյալ Նահանգներին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
«ԱՄՆ-ն մի կողմում չի կանգնի, մինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են մղում Արցախի դեմ՝ սպանելով հարյուրավոր զինվորների և խաղաղ բնակիչների, տասնյակ հազարավոր մարդկանց դարձնելով փախստական», - ասել է Շիֆը Կոնգրեսում իր ելույթի ժամանակ:
Ըստ նրա՝ Ադրբեջանի գրոհները հետ մղելով՝ Ղարաբաղում սպանվել է ավելի քան 800 հայ զինվոր և տասնյակ խաղաղ բնակիչ:
Շիֆը նաև ասել է, որ երկար տարիներ Բաքուն հրահրում է հակամարտության սրացում: Նա ավելացրել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են իրականացնել իրենց սպառնալիքները և վարում են «անվերջ պատերազմ՝ ռումբերով, անօդաչու թռչող սարքերով և սիրիական վարձկաններով»:
Շիֆը նշել է, որ եթե Բաքուն և Անկարան պատերազմ են ցանկանում, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է նրանց ցույց տան, որ այդ տարբերակը չի գործի: