24/10/2020 21:19
Ֆրանսիան հետ է կանչել Անկարայում իր դեսպանին
Ֆրանսիան արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին, որը ֆրանսիացի իր գործընկեր Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել «բուժել հոգեկան վիճակը»:
Այս կապակցությամբ Փարիզը հետ է կանչել Անկարայում իր դեսպանին խորհրդակցությունների համար, հաղորդում է «France Presse»-ը:
Ավելի վաղ Էրդողանը քննադատել էր ֆրանսիացի իր գործընկերոջն արմատական իսլամիստների հարցով դիրքորոշման պատճառով:
Դրանից առաջ եվրոպացի քաղաքական գործիչը խոստացել էր պայքարել իսլամական արմատականության դեմ:
Հանրահավաքում ելույթի ժամանակ Թուրքիայի ղեկավարը կարծիք է հայտնել, որ Ֆրանսիայի ղեկավարը «հոգեկան խանգարումների բուժման կարիք ունի»: