24/10/2020 14:35
Ղարաբաղյան պատերազմի ֆոնին Իրանի սահմանին գերակշռում է անվտանգությունը. Իրանցի գեներալ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամադ Պակպուրն ուրբաթ այցելել է Արևելյան Ադրբեջան նահանգի Խոդաաֆարին շրջանի մերձակա սահմանային շրջաններ այն բանից հետո, երբ արձակված մի քանի հրթիռներ ընկել են իրանական գյուղերի ու ագարակների ուղղությամբ:
«Չնայած Ղարաբաղյան գոտում ռազմական գործողությունների ընթացքում արձակված մի քանի արկերը ընկել են իրանական տարածք, սահմանների անվտանգությունը գերակշռում է: Երկրի համար ոչ մի սպառնալիք չկա», - ասել է գեներալը: