24/10/2020 19:40
Օրվա ընթացքում հրթիռակոծվել է Մարտունի քաղաքն ու Թաղավարդ համայնքը, ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել Մարտակերտը
Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Գրադ» և «Սմերչ» կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։
Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ, ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։
Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։