24/10/2020 14:30
Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցած պսակադրությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց տաճարում այսօր տեղի ունեցած պսակադրությանը:
«Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է: Իսկ Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները...
Երջանի՛կ լինեք», - գրել է Արցախի նախագահը: