24/10/2020 16:31
Հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերի վերսկսման վերաբերյալ հստակ տեղեկատվություն առայժմ չկա
Հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերի վերսկսման, դրանց ձևաչափի վերաբերյալ հստակ տեղեկատվություն առայժմ չկա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Օֆելյա Կամավոսյանը:
«Մարդիկ, ճիշտ է, սպասում են, բայց այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Ամեն ինչ պարզ կլինի առաջիկա օրերին: Կախված կորոնավիրուսային իրավիճակից՝ Առողջապահության նախարարության հետ այս պահին լուծումներ են քննարկվում: Սերտ աշխատում ենք: Երբ վերջնական տեղեկատվություն լինի, նախապես կհայտարարենք», - ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ հանրապետությունում կորոնավիրուսային վիճակի սրմանը զուգահեռ՝ որոշում էր կայացվել երկշաբաթյա աշնանային արձակուրդները նախատեսվածից շուտ տրամադրել՝ հնարավորինս խուսափելու զանգվածային տեղաշարժերից և շփումներից:
Դպրոցական արձակուրդները մեկնարկել էին հոկտեմբերի 15-ին և ըստ ժամանակացույցի՝ տևելու են մինչև հոկտեմբերի 29-ը: