օր
ամիս
տարի
Նոյեմբերի 15,
Ուրբաթ
25/10/2020 23:58
ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը՝ հրադադարի վերաբերյալ
Միացյալ Նահանգները խթանել են ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով:
25/10/2020 23:49
Երևանի և Բաքվի միջև նոր հրադադարն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 08:00-ին
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Երևանին և Բաքվին անհապաղ քայլեր ձեռնարկել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար», - նշված է հայտարարության մեջ:
25/10/2020 23:11
Ճիշտ կլինի, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցեն Ռուսաստանի խաղաղարար ջանքերին և ոչ թե իրենք փորձեն առանձին խաղաղարար նախաձեռնություններ ցուցաբերել. ՀՀ վարչապետ
Մանավանդ որ, Ռուսաստանը, մոտ լինելով և ներկա լինելով տարածաշրջանում, ավելի գործուն լծակներ ունի իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն գործելու համար
25/10/2020 23:08
Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի գործողությունների համար ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը ուղղակի է. Փաշինյան
Human Rights Watch կազմակերպությունն արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հակամարտության գոտում օգտագործվում են արգելված զենքեր, մասնավորապես՝ կասետային ռումբեր, որոնք միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են:
25/10/2020 23:04
Տվյալ իրավիճակում ելք կարող է լինել ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը ԼՂ հակամարտության գոտում. ՀՀ վարչապետ
Նրա խոսքով, որովհետև այլ պարագայում որևէ կոնկրետ գործողություն չենք տեսնի հումանիտար ճգնաժամը կանխելու ուղղությամբ:
25/10/2020 22:23
Թրամփը խոստացել է լուծել ղարաբաղյան հակամարտությունը՝ անվանելով դա «հեշտ դեպք» (Տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է զբաղվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող հակամարտությամբ:
25/10/2020 22:19
Դու չես հասկանում, թե ում հետ գործ ունես. Էրդողանը՝ ԱՄՆ-ին
Սկսիր սահմանել, մի հապաղիր։
25/10/2020 22:11
Օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղում երևացել են դիվերսիոն խմբեր. այս պահին էլ շարունակվում են դրանց որոնողական և ոչնչացման աշխատանքները. Հովհաննիսյան
Որպես կանոն, դիվերսիոն խմբերը մարտերի չեն բռնվում, աշխատում են փախչել տեղանքից, որտեղ հայտնվում են հայկական զինված ուժերի ստորաբաժանումները։
25/10/2020 21:32
Հրետակոծվել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ
Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում:
25/10/2020 21:28
Պետդումայի պատգամավոր. Ալիևը պետք է փաստերով հիմնավորի իր խոսքերը նավթի մատակարարումը խափանելու Երևանի ծրագրերի մասին
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է խափանել Ադրբեջանից Եվրոպա և ամբողջ աշխարհ նավթի և գազի մատակարարումը:
25/10/2020 20:47
Կեսօրից հետո ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծվել են Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը
Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել:
25/10/2020 20:03
Ռուսաստանն Ադրբեջանին է փոխանցել Ղարաբաղում սիրիացի գրոհայինների մասին տվյալներ
Եթե Ալիևը չգիտի իրենց ներկայության մասին, ապա նրա դեմ խաղ է տարվում:
25/10/2020 19:46
ԱՄՆ նախագահի խորհրդական. Հայաստանը համաձայնել է դադարեցնել կրակը, Ադրբեջանը դեռ ոչ
Նախագահի հանձնարարությամբ մենք ամբողջ հանգստյան օրերն անցկացրել ենք՝ փորձելով միջնորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը:
25/10/2020 19:34
Էրդողան. Մակրոնը պառկում և վեր է կենում` իմ մասին մտածելով
Նա իսկապես պետք է ստուգվի:
25/10/2020 19:23
Գեներալ-մայոր Կարեն Շահենի Շաքարյանին և փոխգնդապետ Հունան Նելսոնի Հայրումյանին «Արցախի հերոսի» կոչում է շնորհվել
Փա ՛ռք Հայոց Բանակին, գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
25/10/2020 18:58
Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի ինքնապաշտպանությունը մեր առաջին խնդիրն է. վարչապետն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը (Տեսանյութ)
Փոխզիջում նշանակում է, որ կողմերը պետք է որոշակի ճկունություն ցուցաբերեն իրենց նախնական նշաձողերից, բայց ամբողջ խնդիրն այն է, որ երբ Հայաստանը որոշակի նշաձողի իր բաժին զիջումն անում է՝ հաջորդ պահին արդեն այդ իրավիճակը սկսում է ընդունելի չլինել Ադրբեջանի համար և նա ավելին է պահանջում:
25/10/2020 18:48
ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է
Ինչ վերաբերվում է քնապարկերի անհրաժեշտության մասին ահազանգերին, խնդրում ենք նման դեպքերում դիմողներին ուղղորդել ԱՀ ՊԲ համապատասխան թիկունքային ծառայություն:
25/10/2020 18:45
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի վախենում ԱՄՆ պատժամիջոցներից
Մենք քայլեր ենք ձեռնարկել (գնելու ամերիկյան կործանիչներ ՝ խմբ.) F-35-եր, և դուք մեզ սպառնում եք և պահանջում, որ մենք վերադարձնենք Ռուսաստանին C-400- ը:
25/10/2020 18:33
ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունների վերաբերյալ
Կրակը դադարեցնելու բանավոր սին խոստումների վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների և միաժամանակ զինված ագրեսիան շարունակելու Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ:
25/10/2020 18:18
Ադրբեջանցիներն ահաբեկիչներից խլում են ոչ միայն նրանց անձնագրերը, այլև՝ հեռախոսները. Հովհաննիսյան
Բոլորս հասկանում ենք՝ դա ինչի համար է կատարվում: