25/10/2020 23:49
Երևանի և Բաքվի միջև նոր հրադադարն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 08:00-ին
Երևանի և Բաքվի միջև հրադադարն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին՝ Մոսկվայի ժամանակով 07:00-ին (Երևանի ժամանակով 08:00-ին): Այս մասին ասվում է Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Երևանին և Բաքվին անհապաղ քայլեր ձեռնարկել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար», - նշված է հայտարարության մեջ: