25/10/2020 19:34
Էրդողան. Մակրոնը պառկում և վեր է կենում` իմ մասին մտածելով
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կրկին հարձակողական մտքերով է հանդես եկել ֆրանսիացի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հասցեին, ում, ըստ Թուրքիայի առաջնորդի, «անհրաժեշտ է ստուգվել» բժիշկների մոտ:
«Այն տղան, որն այժմ ղեկավարում է Ֆրանսիան, պառկում և վեր է կենում՝ մտածելով Էրդողանի մասին: Ավելի լավ է իրեն նայի: Նա իսկապես պետք է ստուգվի», - ասել է Թուրքիայի նախագահը՝ ելույթ ունենալով Մալաթիա քաղաքում:
Նա նաև դիմել է ուլտրա աջ հոլանդացի քաղաքական գործիչ Գերտ Ուիլդերսին, որը թվիթ էր տեղադրել Թուրքիայի նախագահի վերաբերյալ:
«Եվ մի հոլանդացի պատգամավոր ևս մի բան է գրում մեր մասին: Իմացեք ձեր տեղը», - ասել է Թուրքիայի ղեկավարը: