25/10/2020 22:19
Դու չես հասկանում, թե ում հետ գործ ունես. Էրդողանը՝ ԱՄՆ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն հայտարարել է, որ իր երկիրը չի վախենում ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանին աջակցելու պատճառով ԱՄՆ պատժամիջոցներից, հաղորդում է РИА Новости-ն:
«Ամերիկայից ոմանք զանգահարում են եղբորս՝ Իլհամին. և ասում, որ իրենք գիտեն, թե ով է աջակցում Ադրբեջանին: Դրանք Էրդողանն ու Թուրքիան են: Ամերիկացիները սպառնում են պատժամիջոցներով Անկարայի դեմ: Եվ մենք պատասխանում ենք. «Դուք (Ամերիկան) չեք հասկանում, թե ում հետ գործ ունեք: Սկսիր սահմանել, մի հապաղիր», - հայտարարել է Թուրքիայի նախագահը: