25/10/2020 11:09
Կոնգրեսական Փալոնե. ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ
ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ, Twitter- ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն:
«Ես զրույց ունեցա Հայաստանի ԱԳ նախարարի հետ, ով ինձ մանրամասն գնահատական ներկայացրեց Արցախում առկա հակամարտության վերաբերյալ: Միացալ Նահանգները պետք է ձեռնարկի այնպիսի կարևոր քայլեր, ինչպիսիք են պատժամիջոցների կիրառումը, որպեսզի Ադրբեջանին ստիպի պահպանել հրադադարի ռեժիմը և դադարեցնի օտարերկրյա ահաբեկչական գրոհայինների օգտագործումը», - գրել է նա: