25/10/2020 21:28
Պետդումայի պատգամավոր. Ալիևը պետք է փաստերով հիմնավորի իր խոսքերը նավթի մատակարարումը խափանելու Երևանի ծրագրերի մասին
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն առ այն, որ Հայաստանի ծրագրում է խափանել դեպի Եվրոպա նավթի և գազի մատակարարումը, նշել է, որ նման մակարդակի ղեկավարի ցանկացած հայտարարություն պետք է լինի փաստաթղթավորված, հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է խափանել Ադրբեջանից Եվրոպա և ամբողջ աշխարհ նավթի և գազի մատակարարումը:
Վոդոլացկիի խոսքով՝ նման մակարդակի ղեկավարի ցանկացած հայտարարություն պետք է հաստատվի փաստաթղթերով:
«Երբ Սերգեյ Նարիշկինն էր ելույթ ունենում, նա ուներ շարժման օդային լուսանկարներ և փաստաթղթավորված փաստեր, և սպանված սիրիացի ահաբեկիչներ, որոնք այդ թվում զոհվել էին... Երբ այդ մասին ասում է պետության ղեկավարը, նա պետք է ունենա փաստաթղթեր, և ցանկացած հայտարարություն պետք է ամրապնդված լինի նյութերով, այդ ժամանակ բնական կերևա», - ասել է Վոդոլացկին РИА Новости-ն: