25/10/2020 00:20
Ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների պատճառով Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը լքել է բնակավայրը. ԱՀ ՄԻՊ
Նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90 000 բնակիչ լքել է բնակավայրն ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով, ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը, որի մեջ մտնում են և՛ Արցախի այլ բնակավայրեր, և՛ ՀՀ տեղափոխվածները:
«Միջազգային հանրությունը պետք է կատարի բոլոր հնարավոր ջանքերը ադրբեջանական ոճրագործություններն օր առաջ դադարեցնելու և այս մարդկանց իրենց տները վերադարձնելու ուղղությամբ», - նշել է նա: