25/10/2020 22:23
Թրամփը խոստացել է լուծել ղարաբաղյան հակամարտությունը՝ անվանելով դա «հեշտ դեպք» (Տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է զբաղվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող հակամարտությամբ, հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք կլուծենք դա: Դա կլինի... Ես դա անվանում եմ «հեշտ դեպք»: Մենք կլուծենք դա: Գնացեք և դա պատմեք ձեր ժողովրդին: Հայաստան: Ինչու՞ ոչ: Դա հեշտ է, եթե գիտես, թե ինչ ես անում», - կիրակի հայտարարել է Թրամփը Նյու Հեմփշիրում կայացած հանրահավաքում: