օր
ամիս
տարի
Նոյեմբերի 15,
Ուրբաթ
26/10/2020 23:35
Սոցցանցերի ադրբեջանական աղբյուրներից հայկական էջերին ու մասնավոր օգտատերերին են ուղարկվում պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր. ՀՀ ՄԻՊ-ը զգուշացնում է
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նշվածի հիման վրա հատուկ սկզբունքով կազմել է տեսանյութ-ապացույցներ, որոնք հաստատում են ողջ վերը շարադրվածը ու դրանք կուղարկվեն միջազգային մարմիններին։
26/10/2020 22:56
Արցախում ադրբեջանական երկու անօդաչու թռչող սարք է խոցվել
Այդ մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
26/10/2020 22:34
Հայկական ԱԹՍ-ների կիառությունը քանակապես մեծ չէ, բայց դրանք իրենց դերակատարությունն ունեն. Արծրուն Հովհաննիսյան
«Հայկական միտքն այդ ուղղությամբ շարունակում է աշխատել»:
26/10/2020 22:11
Հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ. Արծրուն Հովհաննիսյան
Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները:
26/10/2020 21:42
Տեսագրությունը, որում ոստիկանը դժգոհում է կացության պայմաններից, արվել է պատերազմի առաջին օրերին. ՀՀ ոստիկանություն
Պարզվել է, որ տեսագրությունն արվել է պատերազմի առաջին օրերին, երբ համալրման գործողությունների հրատապությունը դեռ որոշակի խնդիրներ էր առաջացնում:
Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է, հարավ-արևելյան ուղղությամբ թեժ մարտերը շարունակվում են
«Երբեմն մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժումներն են աշխատում կամ հրետանու ձայներն են հեռվից լսվում»։
26/10/2020 21:38
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է կամավորական ջոկատ կազմելու իր կոչին արձագանքած կամավորականների հետ (Տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ։
26/10/2020 21:20
Թրամփ. Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը պահպանվում է
Լրագրողների հետ նրա զրույցի տեքստը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
26/10/2020 21:17
Արցախյան ռազմաճակատում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել ու վիրավորվել են «Երեմյան Փրոջեքթ»-ի աշխատակիցներ
Վիրավորների վիճակը մտահոգիչ է:
26/10/2020 20:34
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կմեկնի հայրենիքի սահմանները պաշտպանելու
«Մեր կանայք մեր տղամարդկանց պետք է ասեն, որ այս իրավիճակում երկմտությունը չի ներվելու: Կանայք ոչ թե պետք է հետ պահեն իրենց ամուսիններին, որդիներին, այլ՝ ընդհակառակը», - ասել էր Փաշինյանը:
26/10/2020 20:03
Եթե երեք գերտերություն չի կարողանում հասնել հրադադարի ռեժիմի, նշանակում է՝ ապրում ենք լրիվ նոր, ուրիշ աշխարհում. Փաշինյան
Երեք նախագահներն ամենայն անկեղծությամբ ուզում են, որ հրադադար հաստատվի: Նրանք իրենց անունն ու պատասանատվությունն են դնում հրադադարի ջանքերի տակ:
26/10/2020 19:59
Կորոնավիրուսի պատճառով ԲԴԽ-ն նիստերը կարող են հեռավար անցկացվել
Հիմք ընդունելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 17-րդ հոդվածը:
26/10/2020 19:43
ՊԲ նորօրյա հերոսները. խոցել են մեծ թվով տանկեր, հետևակի մարտական մեքենա, ԱԹՍ-ներ
Փառք մեր հերոսներին:
26/10/2020 19:40
Մեր երկրում պետք է թասիբը եռար. պահանջում եմ՝ ՀՀ ցանկացած քաղաքացի ենթարկվի իմ հրամանին, հենց հիմա գնա զինկոմիսարիատներ. վարչապետ
Մեր կանայք մեր տղամարդկանց պետք է ասեն, որ այս իրավիճակում երկմտությունը չի ներվելու: Կանայք ոչ թե պետք է հետ պահեն իրենց ամուսիններին, որդիներին, այլ՝ ընդհակառակը:
26/10/2020 19:30
Ժողովուրդը պետք է ցույց տա՝ կոտրվել չի լինելու, և դրա թիվ մեկ արտահայտությունը պետք է զինկոմիսարիատների դիմաց 24-ժամյա հերթերը լինեն. Փաշինյան
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն ուզում է Ղարաբաղի կապիտուլյացիան, բայց Ղարաբաղն Ադրբեջանի կապիտուլյացիան չի ուզում:
26/10/2020 19:20
Մարտի դաշտից փախածը պետք է արժանանա հանրային սուր պարսավանքի. ՀՀ վարչապետ
Վարչապետը միաժամանակ հիշեցրեց իր հայտարարությունը՝ ինքը պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի, մեկնել առաջնագիծ, բայց մեկը պետք է լինի՝ կատարելու վարչապետի պարտականությունները:
26/10/2020 19:11
Պոմպեոյին ուղիղ ասել եմ՝ մեծ հավանականությամբ հրադադարը չի պահպանվի, և Ադրբեջանը կասի, որ հայկական կողմն է այն խախտել. Փաշինյան
Վարչապետը միաժամանակ հույս հայտնեց, որ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը կպատասխանի այն հարցին, թե պարզել են՝ ում գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը, և ինչ հետևանքներ են լինելու խախտող կողմի համար:
26/10/2020 19:06
Հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի. Փաշինյան
Մենք պետք է իրավիճակը դարձնենք այնպիսին, որ Ադրբեջանի պահանջը լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլյացիան, այլ՝ փոխզիջումը: Բայց Ադրբեջանը պատրաստ չի եղել և հիմա առավել ևս պատրաստ չէ փոխզիջման, դրա համար էլ պետք է կենտրոնացնենք մեր բոլոր ռեսուրսները:
26/10/2020 18:55
Ադրբեջանի իշխանությունները շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ. Արայիկ Հարությունյան
Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն, և այդ հարցում մեր վճռականությունը վեր է բոլոր տեսակի հանգամանքներից ու ցանկություններից:
26/10/2020 18:52
Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել. Նիկոլ Փաշինյան
Պետք է իմանալ, որ հայկական կողմն ամեն ինչ արել է, որ հրադադարը պահպանվի: