26/10/2020 10:59
ՊՆ-ն կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման պարամետրերի շուտափույթ ներդրումը և ռազմագերիների, պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը, ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նա նշել է, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ:
«Այս առումով, ՀՀ պաշտպանության նախաարությունը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդրությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը», - գրել է նա: