26/10/2020 19:11
Պոմպեոյին ուղիղ ասել եմ՝ մեծ հավանականությամբ հրադադարը չի պահպանվի, և Ադրբեջանը կասի, որ հայկական կողմն է այն խախտել. Փաշինյան
Մենք, իհարկե, չգիտենք, թե ինչպես կարձագանքի հրադադարի ձախողմանը ԱՄՆ նախագահը, բայց կեսգիշերն անց հեռախոսային զրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ՝ ուղիղ ասելով, թե կարող եմ կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու վաղը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ասել եմ, որ մեծ հավանականությամբ հրադադարը չի պահպանվի, և Ադրբեջանը կասի, որ հայկական կողմն է այն խախտել: Բայց հիմնական հարցը, որ դնում էի ԱՄՆ պետքարտուղարի առաջ, հետևյալն էր՝ նախ, եթե հրադադարը տեղի չունենա, ինչպես են պարզելու, թե ով է դրա մեղավորը: Եվ երկրորդը, ինչ հետևանքներ է ունենալու հրադադարի խախտումը խախտող կողմի համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կոռեկտ չի համարում հրապարակել Պոմպեոյի պատասխանները:
Վարչապետը միաժամանակ հույս հայտնեց, որ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը կպատասխանի այն հարցին, թե պարզել են՝ ում գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը, և ինչ հետևանքներ են լինելու խախտող կողմի համար: