26/10/2020 10:42
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 973 դեպք, մահերի թիվն ավելացել է 18-ով
Հոկտեմբերի 26-ին դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 78 810 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 973-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 51 162 (+254) մարդ, այս պահին բուժվում է 26 113-ը (+2781):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1535 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1196-ը (+16), իսկ այլ պատճառներով՝ 339-ը (+2):
Մեկ օրում մահացել է 18 մարդ: