26/10/2020 16:15
Էրդողանը կոչ է անում բոյկոտել ֆրանսիական ապրանքները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հորդորել է Թուրքիայի քաղաքացիներին հրաժարվել ֆրանսիական ապրանքներ գնելուց՝ երկու երկրների միջև սրված հարաբերությունների ֆոնին, հայտնում է РИА Новости-ն:
«Ինչպես Ֆրանսիայում են կոչ անում չգնել թուրքական ապրանքներ, այնպես էլ ես հիմա դիմում եմ իմ ժողովրդին. ոչ մի դեպքում նրանց պատիվ մի ընձեռեք, ապրանքներ մի գնեք ֆրանսիական արտադրողներից», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում: