26/10/2020 11:41
Հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել, իսկ Ադրբեջանից ու Թուրքիայից անգամ գովասանագրի չեն արժանացել
Պատերազմական իրավիճակում հայ դպրոցականները հաղթել են 2020թ. Աստղագիտության և Աստղաֆիզիկայի 14-րդ միջազգային օլիմպիադայում, որն առցանց անցկացվել է Էստոնիայում։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Հայաստանը ներկայացրել է չորս մասնակից. բոլորն էլ արժանացել են մեդալների:
Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներից Արտաշես Գյոլեցյանը (11-րդ դասարան) արժանացել է ոսկե մեդալի, Եվա Հունանյանը և Կարեն Բաղդասարյանը (երկուսն էլ 12-րդ դասարան) արժանացել են արծաթե մեդալների: Քվանտ վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Դավիթ Գյուլամիրյանը ևս նվաճել է արծաթե մեդալ։
Օլիմպիադային մասնակցող 10 միլիոնանոց Ադրբեջանի և ավելի քան 70 միլիոնանոց Թուրքիայի թիմերի անդամներից որևէ մեկը նույնիսկ գովասանագրի չի արժանացել։