26/10/2020 20:34
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կմեկնի հայրենիքի սահմանները պաշտպանելու
Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։
Մենք ո’չ հայրենիք, ո’չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու», - գրել է նա՝ հրապարակելով նաև լուսանկար:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում «թասիբը» դեռ այդքան չի եռում:
«Մեր կանայք մեր տղամարդկանց պետք է ասեն, որ այս իրավիճակում երկմտությունը չի ներվելու: Կանայք ոչ թե պետք է հետ պահեն իրենց ամուսիններին, որդիներին, այլ՝ ընդհակառակը», - ասել էր Փաշինյանը: