26/10/2020 00:12
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Ժնևում հոկտեմբերի 29-ին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 29-ին կհանդիպեն Ժնևում, որպեսզի քննարկեն, համաձայնության գան և սկսեն իրականացնել համաձայնեցված ժամանակացույցով սահմանված բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնական սկզբունքներին համապատասխան, այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:
Ինտենսիվ քննարկումների ընթացքում համանախագահները և ԱԳՆ ղեկավարները քննարկել են մարդասիրական նպատակով հրադադարի անհապաղ իրագործումը, հրադադարի ռեժիմի պահպանման հնարավոր պարամետրերը և համապարփակ լուծման էական տարրերի շուրջ քննարկումների նախաձեռնումը՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությանը համապատասպան: