26/10/2020 13:21
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է հրադադարի մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության ձեռքբերումը:
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված և հոկտեմբերի 17-ին Փարիզում վերահաստատված մարդասիրական հրադադարն ուժի մեջ է մտնում երկուշաբթի տեղի ժամանակով 08:00-ին», - մեջբերում է ТАСС-ը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի խոսքերը: