26/10/2020 14:39
Պեսկովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Կրեմլն ուշադիր հետևում է Ղարաբաղում տիրող իրավիճակին և կարծում է, որ ոչ մի կարգավորում, բացառությամբ՝ խաղաղ կարգավորման, լինել չի կարող, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Միացյալ Նահանգներում նախօրեին հայտարարել են Լեռնային Ղարաբաղում մարդասիրական նոր հրադադարի մասին: Դա տեղի է ունեցել Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո:
«Այժմ մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին պատերազմող կողմերի շփման գոտում: Մենք դեռ հավատում ենք, որ այս խնդիրը չի կարող որևէ կարգավորում ունենալ, բացառությամբ՝ խաղաղ կարգավորման», - լրագրողներին ասել է Պեսկովը: