26/10/2020 11:12
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին Փարիզում հանրահավաք է անցկացվել (Տեսանյութ)
Հայաստանի աջակիցները հավաքվել են կիրակի Փարիզի Էյֆելյան աշտարակի մոտ՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության ֆոնին:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը հայտարարել է. «Մենք այստեղ ենք Ղարաբաղի ժողովրդի կյանքի իրավունքը պաշտպանելու համար: Մենք այստեղ ենք, որպեսզի պաշտպանենք ղարաբաղցի հայերին, իրենց կյանքի համար»:
Բողոքի ակցիան տեղի է ունեցել հումանիտար հրադադարի նախօրեին: