26/10/2020 20:03
Եթե երեք գերտերություն չի կարողանում հասնել հրադադարի ռեժիմի, նշանակում է՝ ապրում ենք լրիվ նոր, ուրիշ աշխարհում. Փաշինյան
ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների՝ Արցախում հրադադար հաստատելու ջանքերն ապարդյուն են անցնում, բայց որևէ մեկը չպետք է կասկածի նրանց անկեղծությանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեք նախագահներն ամենայն անկեղծությամբ ուզում են, որ հրադադար հաստատվի: Նրանք իրենց անունն ու պատասանատվությունն են դնում հրադադարի ջանքերի տակ: ԱՄՆ-ի դեպքում այս հարցն ավելի է սրվում, որովհետև հիմա այնտեղ նախընտրական արշավ է, և խոսքը գնում է միջազգային իրավիճակի վրա ազդելու նախագահ Թրամփի կարողությունների մասին», - նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե երեք գերտերություն, այնուամենայնիվ, չի կարողանում հասնել հրադադարի ռեժիմի, նշանակում է՝ մենք բոլորս ապրում ենք լրիվ նոր, ուրիշ աշխարհում: