26/10/2020 19:30
Ժողովուրդը պետք է ցույց տա՝ կոտրվել չի լինելու, և դրա թիվ մեկ արտահայտությունը պետք է զինկոմիսարիատների դիմաց 24-ժամյա հերթերը լինեն. Փաշինյան
Այսօր զինկոմիսարիատների առաջ պետք է հերթեր գոյացած լինեն, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ երախտագիտություն հայտնելով կամավորներին:
«24 ժամ պետք է հերթեր լինեն: Մարդիկ պետք է պատրաստ լինեն կատարել ՊԲ հրամանատարի ցանկացած հրաման, որովհետև այսօր մեր ժողովրդի ճակատագրն է որոշվում», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն ուզում է Ղարաբաղի կապիտուլյացիան, բայց Ղարաբաղն Ադրբեջանի կապիտուլյացիան չի ուզում:
«Մեր ժողովուրդը պետք է ցույց տա, որ կոտրվել չի լինելու, համաձայնվել չի լինելու, կապիտուլյացիա չի լինելու, և դրա թիվ մեկ արտահայտությունը պետք է զինկոմիսարիատների դիմաց 24-ժամյա հերթերը լինեն», - շեշտեց վարչապետը: