27/10/2020 14:28
Բեյրութում ցույց է անցկացվել՝ ընդդեմ Ղարաբաղում ռազմական գործողությունների
Լիբանանի հայերը ցույց են կազմակերպել Բեյրութի մատույցներում գտնվող Ռեյբիեում՝ Թուրքիայի դեսպանատան առջև, բողոքելով Լեռնային Ղարաբաղում հայկական և ադրբեջանական ուժերի միջև հակամարտության դեմ:
Ակցիան կազմակերպվել էր «Դաշնակցություն» կուսակցության կողմից, մասնակցել են հայ ուսանողներն ու Լիբանանի երիտասարդները:
Ցուցարարները դատապարտել են «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հրադադարի պայմանավորվածության խախտումը և Թուրքիայի կողմից Ադրբեջանին աջակցությունը հակամարտությունում (Հայաստանի հետ)», - հայտնում է Ազգային լրատվական գործակալությունը: