27/10/2020 13:40
Պեսկով. Թուրքիան կարող է ներգրավվել ղարաբաղյան կարգավորմանը միայն Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Թուրքիային ներգրավելու հարցը պետք է լուծվի միայն Հայաստանի և Ադրբեջանի կողմից համաձայնության և ցանկության դեպքում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այստեղ կարևոր է միայն երկու կողմի տեսակետը, նկատի ունեմ հակամարտող կողմի, այսինքն՝ Ադրբեջանը և Հայաստանը: Քանի որ միայն հակամարտող երկրները կարող են համաձայնվել կամ ցանկանալ այս կամ այն պետության մասնակցությունը կարգավորման գործընթացին», - ասել է Պեսկովը: