27/10/2020 12:18
Պատերազմական գործողությունների ընթացքում պետական դավաճանության և լրտեսության բացահայտման դեպքեր ունենք. ԱԱԾ պաշտոնյա
Ունենք դեպքեր պետական դավաճանության և լրտեսության բացահայտման, Քննչական կոմիտեում այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը:
«Կան դեպքեր զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման ուղղությամբ ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերի գործունեության, տեղեկատվական անվտանգության և կիբերհանցագործության, համացանցում տեղադրվող կեղծ հրապարակումների և այլն։
Սեպտեմբերի 27-ից մինչ այսօր ԱԱԾ-ում գործում է շուրջօրյա թեժ գիծ, ստացվել է 1551 ահազանգ։ Դրանք հիմնականում վերաբերել են պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին։ ԱԱԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջին տարբեր օգտատերերի կողմից հասցեագրվել է 2300 նամակ-հաղորդագրություն», - ասաց Աբազյանը: