27/10/2020 17:16
Հայաստանը բարոյական իրավունք ունի ընդհուպ «Իսկանդերով» հարվածելու Բաքվի նավթամուղներին և դադարեցնելու պատերազմը. Պատգամավոր
Բոլոր պետություններին կոչ եմ անում ճանաչել Արցախի անկախությունը՝ դրանով իսկ կանխելով այնտեղ մարդկային, մշակութային և հոգևոր արժեքների նկատմամբ վայրագությունները, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ հայ զինվորն այսօր ոչ միայն պաշտպանում է հայրենի հողը, այլև մարտնչում միջազգային ահաբեկչության դեմ:
«Պետք է վստահել մեր ռազմական ղեկավարությանը: Վերջնական հաղթանակը մերն է լինելու: Մտածելու ժամանակն է», - ասաց պատգամավորը՝ մեջբերելով հետախուզության ռուս գնդապետ Ալեքսանդր Ժիլինի խոսքերը, որ Հայաստանն այս պահին բարոյական իրավունք ունի ընդհուպ «Իսկանդերով» հարվածելու Բաքվի նավթամուղներին և դադարեցնելու պատերազմը: