27/10/2020 17:05
Արցախում տեղի ունեցողը դիտարկվում է ոչ թե որպես ցեղասանության սպառնալիք, այլ հայերի դեմ ցեղասպանության վերջնական փուլ. Պատգամավոր
«Genocide Watch» կազմակերպությունն Արցախի հայ բնակչության դեմ Ադրբեջանի գործողությունները սահմանել է որպես ցեղասպանություն, այն է՝ բնաջնջում և ժխտում, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:
«Դատելով այդ կազմակերպության գնահատականներից՝ Արցախում այսօր տեղի ունեցողը դիտարկվում է ոչ թե որպես ցեղասանության սպառնալիք, այլ հայերի դեմ իրականացվող ցեղասպանության վերջնական փույլ: Այս կոնտեքստում պատահական չէ ՌԴ նախագահի՝ Սումգայիթում և Արցախում հայերի դեմ ադրբեջանցիների բռնությունների, և ԱՄՆ նախագահի կողմից Կոսովոյի մասին հիշատակումը», - ասաց պատգամավորը:
Ենգիբարյանը շեշտեց՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած և մյուս բոլոր պետություններն այսօր պետք է ճանաչեն Արցախի անկախությունը՝ կանխելով մարդկության դեմ հանցագործությունը: