27/10/2020 18:12
Էրդողանին խորհուրդ են տվել չհրաժարվել ֆրանսիական ապրանքներից
Ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերը Թուրքիային ավելի են հեռացնում Եվրամիությունից: Այս մասին ասել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Թուրքիայի և ԵՄ-ի միջև գոյություն ունեցող համաձայնագիրը նախատեսում է ապրանքների ազատ փոխանակում: ԵՄ անդամ երկրներից մեկի ապրանքները բոյկոտելու կոչերը հակասում են Թուրքիայի ստանձնած պարտավորություններին և էլ ավելի հեռացնում Թուրքիային ԵՄ-ից», - ասել է նա: