27/10/2020 18:45
Թեհրանը պատրաստ է միջնորդ դառնալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում. Իրանի դեսպան
Թեհրանը բանակցություններ է վարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ և պատրաստ է միջնորդ դառնալ դրա կարգավորման գործընթացում: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Մեր նախագահը և մեր արտգործնախարարը բանակցություններ են վարել երկու կողմի հետ և հայտարարել, որ Իրանը պատրաստ է միջնորդ լինել այս հակամարտության կարգավորման գործում», - ասել է նա՝ «Zvezda TV»-ին տված հարցազրույցում: