27/10/2020 18:42
Իրանի ԱԳ փոխնախարարն այցելել է Արդաբիլ նահանգի հյուսիսարևմտյան սահմանային շրջաններ
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաքչին երեքշաբթի այցելել է Ադրբեջանին սահմանակից Ասլանդուզ քաղաքի հյուսիսարևմտյան շրջաններ:
«Այսօր մենք կայցելենք Իրանի կարևոր ջրային և էլեկտրական կառույցներ՝ սահմանամերձ Արաքս գետի ափին», - ասել է նա՝ այցելելով Ասլանդուզ և Խոդա Աֆարին քաղաքների սահմանային շրջաններ, որոնք Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության գոտու մոտ են:
Նա սահմանամերձ շրջանների, ջրամբարների ու այլ կառույցների անվտանգությունն անվանել է Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գիծը՝ նշելով, որ Ղարաբաղյան հակամարտության ընթացքում չի կարելի վնաս հասցնել Իրանի սահմանային շրջաններին:
Արաքչին այցելել է Ասլանդուզ քաղաքի «Միլմոգան» ամբարտակ և մեկնել Խոդա-Աֆարին քաղաք՝ այցելելու «Խոդա-Աֆարին» և «Գիզ-Գալասի» ամբարտակները: