27/10/2020 13:37
Լարված իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհին. քաղաքացիներն արգելում են թուրքական բեռնատարների շարժը
Արդեն 1.5 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակի վարչական տարածքում, հաղորդում է Shamshyan.com-ը։
Մի խումբ քաղաքացիներ նկատել են, որ թուրքական համարանիշներով մի քանի բեռնատար է շարժվում, որից հետո քաղաքացիները կանգնեցրել են նրանց ու արգելել նրանց տեղաշարժը։
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, ովքեր քաղաքացիների հետ բանակցություններ վարելուց հետո բեռնատարները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժին՝ պարզելու հանգամանքները։