27/10/2020 12:02
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 27-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.25%:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 5.75% է:
Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%: