27/10/2020 11:21
Կանադան Էրդողանի պահվածքն «անընդունելի» է անվանել
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնն անընդունելի է համարել Ֆրանսիայի վերաբերյալ Թուրքիայի մեկնաբանությունները:
«Մենք համերաշխ ենք մեր ֆրանսիացի ընկերների հետ: Թուրքիայի վերջին մեկնաբանությունները Ֆրանսիայի վերաբերյալ բոլորովին անընդունելի են: Մենք պետք է վերադառնանք հարգալից դիվանագիտական հարաբերություններին: Մենք միշտ միասին կլինենք՝ խոսքի ազատությունը հարգալից կերպով պաշտպանելու համար», - Twitter- ում գրել է արտգործնախարարը:
Ավելի վաղ Էրդողանը խոսել էր «Մակրոնի հակաիսլամական տրամադրության» ու «ռասիստական ահաբեկչության» մասին՝ Ֆրանսիայի նախագահի խոսքերը որակելով ազգային անվտանգության սպառնալիք: