27/10/2020 17:41
Մենք այսօր իրավունք չունենք ագրեսորի հետ ծնկածի դիրքերից խոսելու. Աննա Կոստանյան
Ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր սին հույսեր են տածում, որ փոխզիջմամբ լեզու են գտնելու մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողի հետ, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
«Ադրբեջանը պատրաստ չի եղել և հիմա էլ պատրաստ չէ փոխզիջման: Ինչպե՞ս ենք հայտարարում հայ ժողովրդի՝ այն էլ ցավոտ փոխզիջումների պատրաստակամության մասին: Ո՞րն է այդ ցավոտ փոխզիջումը», - հարց ուղղեց պատգամավորը:
Աննա Կոստանյանի խոսքով՝ մեր ճկունությունն ու կառուցոականությունը թշնամուն ամենևին հետաքրքիր չեն:
«Մենք այսօր իրավունք չունենք ագրեսորի հետ ծնկածի դիրքերից խոսելու: Մենք հաղթանակ պետութան սերունդն ենք և պետք է խոսենք հաղթողի դիրքերից: Մարդկանց մեղադրելն ամենահեշտն է», - ասաց պատգամավորը: