27/10/2020 22:10
Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա. ՀՀ սահմանին մոտենալու փորձերը հետ են մղվել. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Միաժամանակ, մի քանի բնակավայրերի նկատմամբ իրականացվել է հրետակոծություն», - ասաց նա։
Հովհաննիսյանը նշեց, որ մարտական գործողություններ եղել են նաև հյուսիսային ուղղությամբ՝ համեմատաբար ավելի թեթև։
ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ մի քանի գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարաունակվում է։
Հովհաննիսյանն ասաց, որ Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա։
«Այսօր փորձել են նաև Բերձորի ուղղությամբ հարձակում իրականանցնել, ինչպես նաև փորձել են մոտենալ հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահման, սակայն ոտնձգությունները հետ են մղվել ու հաջողության չեն հասել», - ասաց նա։