27/10/2020 14:05
«Ձեր լռությունը սպանում է մեզ». Հենրիխ Մխիթարյանը կրկին անդրադարձել է Արցախում պատերազմական գործողություններին. Լուսանկար
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում կրկին անդրադարձել է Ադրբջանի և Թուրքիայի կողմից Արցախում սանձազերծված պատերազմական գործողություններին:
Աշխարհահռչակ ֆուտբոլիստը սոցցանցի իր էջում հրապարակել է շարժանկար, որի վրա կատարված է «Ձեր լռությունը սպանում է մեզ» գրությունը:
Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը բաց նամակով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով միջամտել ու ստիպել Ադրբեջանին դադարեցնել Լեռնային Ղարաբաղում սկսած պատերազմը: