27/10/2020 10:44
Տիգրան Ուլիխանյանի մանդատը փոխանցվեց Կարապետ Մխչյանին
Այսօր՝ ԱԺ նիստի մեկնարկից առաջ, խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Տիգրան Ուլիխանյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը:
Ըստ այդ արձանագրության՝ մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Կարապետ Մխչյանին:
Լենա Նազարյանի հայտարարությանը հետևեց վերջինիս երդման արարողությունը: